Հայաստանի Հանրապետության անունից ուրախ եմ ողջունել Ձեր մուտքը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կայքէջ: ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակազմը պատրաստակամ է մատուցել հյուպատոսական ծառայություններ, հանդես գալ տեղեկատվությամբ և, մեր իրավասությունների շրջանակում, աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին և ԱՄՆ արևմտյան ափում բնակվող` Սփյուռքի մեր հայրենակիցներին:
Մեր կայքէջը միտված է դառնալ Հայաստանի հետ մշակութային, կրթական և գործարար կապեր հաստատելու արդյունավետ միջոց, որը տեղեկություններ կտրամադրի նաև մեր հյուրընկալ հայրենիքի տուրիստական հնարավորությունների մասին:
Մեր կայքում կարող եք գտնել տեղեկություններ ոչ միայն հյուպատոսական ծառայությունների, այլև համայնքային իրադարձությունների մասին:
Շնորհակալություն կայքէջ այցելելու համար: